Համալիրի տնօրենը` առաջիկա ծրագրերի մասին. այնտեղ կլինեն օֆիսներ, ռեստորանային համալիրներ, մարզասրահներ.

armtimes.com-ը գրում է, որ սույն թվականի հունվարի 30-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենի պաշտոնն է զբաղեցնում «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը: ՄՀՀ տնօրենի մրցույթում ստացված 24 հայտատուների մեջ Ղազարյանն ամենաբարձր միավորներն էր հավաքել:

Ներկայացնոմ ենք լրատվականի հարցազրույցը՝ արված համալիրի տնօրենի հետ:

— Պարոն Ղազարան, արդեն անցե՞լ եք Համալիրիր տնօրենի պարտականությունններին:

— Այո, փետրվարի 4-ից արդեն հրամանը կա, պայմանագիրն էլ կնքված է:

— Համալիրի տնօրենի մրցույթում մասնակիցների թվում ձեր անունը ոչ մի ձեւով չէր հոլովվում, ի՞նչն էր պատճառը: Հետաքրքիր է՝ ի՞նչ ծրագիր էիք ներկայացրել մրցույթին:

— Չեմ կարող ասել, թե ինչու իմ անունը չէր հոլովվում մասնակիցների թվում: Մրցույթին մասնակցելու վերջնական որոշում կայացրել եմ մրցույթից 3-4 օր առաջ եւ այդ ժամանակ եմ գործերս հանձնել, միգուցե դրանով էր պայմանվորված մասնակցությանս «գաղտնիությունը»: Ինչ վերաբերում է իմ ներկայացրած ծրագրին՝ այն նկարագրում է, թե ինչպես անել, որպեսզի մարզահամերգային համալիրը դառնա լիարժեք կյանքով ապրող հիմնարկ եւ լինի հնարավորինս մարդաշատ: Ամենակարեւորն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդկանց հոսքը շատ լինի դեպի մարզահամերգային համալիր: Առաջնային խնդիր է, որպեսզի այս կենտրոնը համերգից համերգ չապրի, այլ լինի ամենօրյա: Միգուցե նոր տարածքներ տրվեն՝ օֆիսներ բացվեն, ռեստորանային համալիրներ լինեն, մարզասրահներ եւ այլն: Շատ մեծ ծրագրեր կան՝ տարբեր ֆորմատի: Համալիրը ահռելի մեծ կառույց է՝ մեծ հնարավորություններով, եւ ես կարծում եմ՝ ամբողջ պոտենցիալը պետք է լիարժեք օգտագործվի, որով հնարավորություն կստեղծենք պետության բեռը թեթեւացնելու:

— Ձեր թվարկած մարզասրահը, ռեստորաններն ու օֆիսները եղե՞լ են մրցույթում ներկայացված ծրագրում, հավանության արժանացե՞լ են:

— Իհարկե, եղել են: Տարբեր ուղղությունների շուրջ է եղել խոսակցություն: Ծրագրեր կան, բայց անգամ, երբ ծրագիր ես ներկայացնում, դեռ ամբողջովին չես տիրապետում իրականությանը, այսինքն, շենքի այսօրվա լիրաժեք աշխատանքային հնարավորություններին: Այո, ես մարզահամերգային համալիրը շատ լավ գիտեմ, որովհետեւ իմ կյանքը այս բնագավառում սկսվել է հենց այս շենքից, համերգներից եւ այլն, բայց տարիներ են անեցել: Մի բան է, երբ դու վարձակալում եւ համերգներ ու միջոցառումներ ես անում այս շենքում, մեկ այլ բան, երբ արդեն ամբողջովին տիրապետում ես կառույցի ներսի աշխատանքային առօրյային: Ուստի, որոշ ծրարգեր, որոնք մտածում ես, որ կարող ես իրականացնել, հաճախ շտկումների կամ փոփոխության կարիք են ունենում:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում: