Ազատվել Սյունիքի երկու փոխմարզպետները. պարզաբանում մարզպետարանից

Tert.am-ը տեղեկացնում է, որ մարզպետարաններում օպտիմալացման գործընթաց է սկսվել; Թերթի հետ զրույցում, խոսելով Սյունիքի փոխմարզպետների ազատման պատճառների մասին, ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը:


Tert.am-ը հիշեցնենում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել Սյունիքի մարզպետի տեղակալներ Հերմինե Համբարձումյանին և Գոռ Թադևոսյանին պաշտոնից ազատելու մասին:

«Արդեն հայտարարվել է, որ մարզպետարաններում օպտիմալացման գործընթաց է սկսվել, եւ շատ կարճ ժամկետներում այստեղ սպասվում են կառուցվածքային փոփոխություններ, ու նախատեսվում է 3-ի փոխարեն ունենալ փոխմարզպետի 1 հաստիք, ու դա ամենամոտ ապագայում է սպասվում:Ուստի, Սյունիքի մարզպետարանը նպատակահարմար է գտնում  արդեն իսկ այս պահից սկսած աշխատել մարզպետի մեկ տեղակալով»,-ասաց Արմինե Ավագյանը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի երրորդ խորհրդականը Նարեկ Բաբայանն է, ով շարունակելու է պաշտոնավարել։

Հարցին, թե ինչու են կրճատվել հենց Հերմինե Համբարձումյանի և Գոռ Թադևոսյանի հաստիքները, Արմինե Ավագյանը պատասխանեց՝ «Դա չենք մեկնաբանում»։

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում;