Պոլիկլինիկայում հերթի կանգնած կինը մահացել է․ արտակարգ դեպք Երևանում

Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքի թիվ 15 պոլիկլինիկայում այսօր ցերեկը` ժամը 14։20-ի սահմաններում, մահվան դեպք է գրանցվել։ Հայտնում է «Sputnik Արմենիան»։

Ականատեսները պատմել են, որ կնոջ ինքնազգացողությունը վատացել է հերթի մեջ, բժշկի ընդունելությանը սպասելիս։ Պոլիկլինիկայի բժիշկները շտապօգնություն են կանչել, բայց կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել է նաև պոլիկլինիկայի տնօրեն Հակոբ Հարությունյանը։ Նա շեշտել է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե պոլիկլինիկայի տարածքում, այլ բակում։ Կնոջ ինքնազգացողություն վատացել է, երբ նա նստած է եղել բակի նստարանին։ «Խրոնիկ հիվանդ է եղել, հրաժարվել է հիվանդանոցային բուժօգնությունից, նույնիսկ ստորագրել է անկետան։ Այսօր ամուսնու հետ եկել է, սիրտը վատացել է, շատ հավանական է` ինֆարկտ է եղել»,– ասաց Հարությունյանը։ Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով` կինը վերջին 20 տարում տառապել է սիստեմային կարմիր գայլախտով։ Հարությունյանը հրաժարվեց այլ տեղեկություններ հայտնել մահացած կնոջ մասին։

Առավել մանրամասն՝ Sputnik Արմենիա կայքում։