Արուս Տիգրանյանը` «Ֆուլ Հաուս 2»- ի նոր եթերաշրջանում

Bravo.am-ը գրում է, որ Եվս մի քանի շաբաթ եւ «Ֆուլ Հաուս 2»-ը կրկին էկրանին կլինի: Սիթքոմի նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտի կեսին: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը: Դերասանական կազմում արդեն իսկ փոփոխություններ կան: Այս եթերաշրջանում հեռուստադիտողը չի տեսնի Լիզային, որին մարմնավորում էր Շողեր Թովմասյանը:

«Ինչպես նշել էի մեր նախորդ զրույցում, այս եթերաշրջանում Կամոյի կերպարն ավելի ակտիվ կլինի: Մեր թիմին կմիանա Արուս Տիգրանյանը: Թե ինչ հերոսուհու կմարմնավորի, ավելի ուշ կմանրամասնեմ: Միայն ասեմ, որ կերպարը դրական է լինելու: Չի բացառվում, որ որոշ սերիաներում նաեւ ես խաղամ: Իմ մասնակցությունը կախված է կերպարային գծի զարգացումներից: Եթե կարիք լինի, կնկարահանվեմ»,-ասել է Մենչը:

Առավել մանրամասն՝ Bravo.am kajqwum