Սաշիկն օգտագործեց իր եղբոր անունն ու կապերը, իսկ տղաները մնացին անպատժելի. «Կենտրոնի Կյաժի» դիմումը՝ Օսիպյանին

armtimes.com-ի փոխանցմամբ՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ գործով տուժող «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը դիմում էր գրել՝ ուղղված ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Այդ դիմումն այսօր հրապարակեց Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը. այն ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ պարոն ոստիկանապետ, հետեւելով Ձեր անզիջում պայքարին անարդարության դեմ եւ նախկին պաշտոնավորների կողմից թույլ տված հակաօրինական արարքների դեմ ներկայիս իշխանության արդարացի պայքարը, ուզում եմ հայտնել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկո Սարգսյանի կողմից 2007 թվականին իրենց տան՝ Թումանյան 1 հասցեում գտնվող շենքի առաջին հարկում ախրանայի սենյակում տեղի ունեցածը։ Հայկն իր մոտ պահվող արտասահմանյան զենքով, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սպառնացել է, որ ինձ կսպանի և մեկ անգամ կրակեց ինձ վրա, ես վիրավորվեցի: Մեր ընկեր Արթուրը, ում հետ ես վիճում էի, զենքը վերցրեց նրա ձեռքից, որպեսզի վերջինս նորից չկրակի, քանի որ Հայկոն ինձ սպառնում էր, որ կսպանի։

Շարունակությունը՝ armtimes.comկայքում: