Փետրվարի 13-ից 14-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 55 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի,
tert.am տեղեկացնում է, որ փետրվարի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 11-ական, անձնական ունեցվածքի գողության 8, ծեծի 5, յուրացման կամ վատնման 3, անձի առևանգման, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, շորթման, ավտոմեքենա փախցնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, որսագողության, վանդալիզմի և սպանության սպառնալիքի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5, ավազակային հարձակման, վրաերթի, կողոպուտի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։ 

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: