ՌԴ ԱԳՆ շենքում դիակ են հայտնաբերել

Tert.am-ը հայտնում է, որ  «Говорит Москва»-ի փոխանցմամբ՝
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության շենքում հայտնաբերվել է տղամարդու դի : Հայտնի է, որ մահացածն ԱԳՆ-ի 68-ամյա աշխատակից Օլեգ Կրիվովն է:

Նշվում է, որ մահացածի մարմինը հայտնաբերվել է շենքի 19-րդ հարկի զուգարաններից մեկում: 

Կրիվովն աշխատում էր զենքի տարածման կանոնների կատարման հետ կապված հարցերով վարչությունում: Ըստ նախնական տվյալների՝ մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:

Տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել համապատասխան մարմինների կողմից:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Աղբյուրը՝ Tert.am