«Կրկնակի ծնվածը»՝ ֆիլմ սիրո, պատերազմի, դիմակայության, ուժի և վերապրելու մասին

qaghaq.am ժամանցյին կայքը Սիրո տոնի առթիվ խորը, բազմազան, հոգեբանական ֆիլմերի սիրահարների համար ներկայացնում է Սերջիո Կաստիլետոյի «Կրկնակի ծնվածը» ֆիլմը սիրո, պատերազմի, դիմակայության, ուժի և հարազատ մարդու վերաբացահայտման մասին է։

Գլխավոր հերոսուհին՝ իտալուհի Ջեմման (Պենելոպե Քրուզ) իր 16-ամյա տղայի հետ (Պյետրո Կաստելիտո) Սարաևո են ուղևորվում։ Ջեմման ցանկանում է որդուն ցույց տալ և պատմել նրա հոր՝ լուսանկարիչ Դիեգոյի (Էմիլ Խիրշ) քաղաքը։ Տղան երբեք չի տեսել հորը, քանի որ նա մահանում է որդու ծնվելուց անմիջապես հետո։ Սարաևոյի օդանավակայանում Ջեմային դիմավորում է նրա հին ընկերը՝ Գոյկոն (Ադնան Հասկովիչ)։ Հենց Գոյկոն էր 1984 թվականի ձմռանը Օլիմպիական խաղերի ժամանակ Ջեմմային ծանոթացրել նրա կյանքի մեծագույն սիրո՝ Դիեգոյի հետ։



Ֆիլմում զուգահեռ ներկայացվում են երկու տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցող իրադարձություններ։ Ներկայիս ժամանակներում տարեց Ջեմման է, ով ապրում է զինվորական ամուսնու և որդու հետ, նրա անցյալից շատերն այլևս չկան, Դիեգոյի մասին միայն հիշողություններ են մնացել։ Անցյալի իարդարձությունների ցուցադրելիս ռեժիսորը մեր առաջ բացում է հարավսլավիայում ծավալվող պատերազմի շրջանը և այն ծանր փորձությունները, որոնք վիճակվեց ապրել տեղի բնակչությանը։

Առավել մանրամասն՝ qaghaq.am կայքում: