Դեվիդ Բեքհեմը կկանգնի դատարանի առջև` մեքենայի ղեկին հեռախոսով խոսելու համար

Tert.am-ը, հղում անելով ТАСС-ի` Sky News հեռուստաալիքի կողմից հայտնած նորությանը, գրում է, որ Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին կիսապաշտպան և ավագ Դեվիդ Բեքհեմը կկանգնի դատարանի առջև` մեքենայի ղեկին բջջային հեռախոս օգտագործելու համար: Այդ մասին ը:

Աղբյուրի հաղորդմամբ` նախորդ տարվա նոյեմբերի 21-ին Լոնդոնի կենտրոնում անցորդներից մեկը նկատել է, որ Բեքհեմը Bentley Bentayga ավտոմեքենան վարելու ընթացքում խոսել է բջջային հեռախոսով, ինչն օրենքով խստորեն արգելված է:

Նշվում է, որ ֆուտբոլիստն արդեն ծանուցվել է դատարանի կողմից: Դատական առաջին նիստը նախատեսված է այս տարվա մարտի 19-ին` Լոնդոնի Բրոմլի շրջանի դատարանում:

Եթե Բեքհեմը մեղավոր ճանաչվի, ապա 12 հնարավոր տուգանային բալից կհանվի 6-ը, ինչը նշանակում է, որ հաջորդ անգամ նույն խախտումը կատարելու դեպքում նա երեք տարով կզրկվի վարորդական իրավունքից: Բացի այդ, ֆուտբոլիստը ստիպված կլինի վճարել 2 հազար եվրո (2,5 հազար դոլար) տուգանք:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: