Համացանցում հրապարակվել է հուսիթ զինյալների կողմից ամերիկյան ռազմատեխնիկայի ոչնչացման տեսանյութը (տեսանյութ)

tert.am-ը գրում է, որ համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են հուսիթները ոչնչացնում սաուդյան Նաջրան նահանգում գրավված ռազմատեխնիկան:


Դատելով ֆիքսված կադրերից՝ հուսիթ զինյալները ոչնչացրել են ամերիկյան արտադրության երեք LAV զրահապատ մարտական մեքենա, որոնք պատկանել են սաուդյան թագավորական ազգային գվարդիայի ուժերին, գրում է ria.ru-ն:

Աղբյուրը մանրամասնում է, որ Եմենի՝ Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության և շիա զինյալների՝ հուսիթների միջև ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014թ. ի վեր: Կառավարությանն աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների ռազմական կոալիցիան:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: