Ռուսական պետական ԶԼՄ-ների կեղծ «հետաքննությունը» Հայաստանի մասին. /տեսանյութ/

Medialab.am լրատվականը, անդրադառնալով հայազգի Մարգարիտա Սիմոնյան և նրա ղեկավարած ռուսական պետական RT հեռուստաալիքին ու հայտնի աղմկահարույց չակերտավոր ասված հաղորդմանը., գրում է, որ վերջիններս ապատեղեկատվություն են տարածում Հայաստանում տեղի ունեցած մի միջոցառման մասին:

Փետրվարի 12-ից ռուսական RT հեռուստաալիքը շրջանառում է իր  «լրագրողական հետաքննությունը», որում կեղծ փաստերով անդրադարձել են Երևանում նոյեմբերի 7-11-ը անցկացված CampCamp2018 միջազգային սեմինարին։ Այս սեմինարին են անդրադարձել նաև ռուսական առաջատար պետական հեռուստաալիքները։ Կեղծիքների վրա հիմնված հրապարակումներում և ելույթներում փորձ է արվում հիմնավորել, որ Միացյալ Նահանգները փորձում է Հայաստանի միջոցով «գունավոր հեղափոխություններ» անել Ռուսաստանում և Բելառուսում:

Այս տեղեկությունը ակտիվորեն սկսեցին տարածել հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ։ Եկեք հասկանանք, թե ինչ միջոցառման մասին է խոսքը, և ինչպես են մամուլում մանիպուլյացիաների միջոցով խեղաթյուրում իրականությունը։

Հակառուսական փաստաթղթի շահարկումը

CampCamp ծրագիրը որևէ առնչություն չունի ԱՄՆ Կոնգրեսի CAATSA փաստաթղթի հետ, և ծրագրի նպատակն է օգնել քաղաքացիական նախաձեռնություններին՝ ամրապնդել  կապերը տեղական կազմակերպությունների հետ՝ նոր տեխնոլոգիաների և ստեղծարար լուծումների միջոցով: CampCamp-ը չի կարող առնչություն ունենալ հակառուսական CAATSA փաստաթղթի հետ, քանի որ փաստաթուղթը ենթադրում է աջակցություն Ալբանիային, Բոսնիա և Հերցոգովինային, Վրաստանին, Մոլդովային, Կոսովոյին, Սերբիային և Ուկրաինային, այնինչ այդ երկրներից միմիայն Ուկրաինան  և Մոլդովան են, որ ներկայացված են եղել միջոցառմանը։ Հետևաբար այս փաստաթղթով չեն կարող ֆինանսավորվել Ղազախստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Ռուսաստանից ու Տաջիկստանից եկած մասնակիցները:

Շարունակությունը՝ Medialab.am կայքում: