Ուսման վարձը հնարավոր կլինի վճարել ամսական կտրվածքով. Կառավարությունը չի առարկում

tert.am-ը, հղում անելով «Արմենպրես» լրատվկանին, հայտնում է, որ ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն է տվել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով սահմանվում է, որ վճարովի հիմունքներով սովորող ուսանողները հնարավորություն են ստանում ուսման վարձը վճարել ամեն ամիս կամ եռամսյակներով: 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ կառավարությունն առարկություն չունի նախագծի վերաբերյալ:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: