Հայ ազատ ոճայինները 8 մեդալ են նվաճել Խարկովում

tert.am-ը տեղեկացնում է, որ Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև մեր ազատ ոճային ըմբիշները։

Մրցաշարին, Հայաստանից բացի, մասակցել են նաև Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան։

Ոսկե մեդալակիրներ են դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (70 կգ) և 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը։

Մեդալներ են նվաճել նաև Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Վարդգես Կարապետյանը (65 կգ), Անդրանիկ Գաբրիելյանը (74 կգ) և 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը։

Աղբյուրը՝ tert.am