Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ

Armtimes.com լրատվակաի փոխանցմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի ցուցանիշները: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ պաշտոնական կայքից։

Ըստ այդ ցուցանիշների՝ հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Հոլդինգը»։ Այն կտրուկ ավելացրել է իր հարկային մուտքերը․ 2017 թվականին վճարել է շուրջ 34,7 մլրդ դրամ, 2018-ին՝ 42,2 մլրդ դրամ, վճարված հարկերի աճը կազմել է շուրջ 22 տոկոս: Հատկանշական է, որ «Գրանդ Տոբակոն» 2017-ին 2016-ի համեմատ արդեն իսկ 53 տոկոսով ավելացրել էր հարկերը:

Երկրորդ հորիզոնականում  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը 2018-ին վճարել է 41 մլրդ դրամի հարկ: Այս ընկերությունը 2017-ին (5-րդ հորիզոնական) վճարել էր ընդամենը 18,7 մլրդ դրամի հարկ, այսինքն հարկերը կրկնակիից ավելի աճել են:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում: