Հերթապահություն է սահմանվել փրկարարների կողմից. գազի րտահոսքը չի դադարում

Tert.am-ը, հղում անելով ԱԻ նախարարությանը, գրում է, որ փետրվարի 18-ին, ժամը 02:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում գտնվող նախկին զորամասի մոտակայքում մեքենան բախվել է գազատար խողովակին. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նուբարաշենի խճուղու թիվ 2/7 տան դիմաց գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ «1-04» ծառայության աշխատակիցների մոտենալը:

Փետրվարի 17-ին, ժամը 20:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վահե Վահյան փողոցի տներից մեկի մոտակայքում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ առանց հրդեհի բռնկման. դեպքի վայրում բեռնատար չի հայտնաբերվել։

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում: