ՀՀ ԶՈւ պատվո պահակախումբը հրաշալի ելույթ է ունեցել Աբու Դաբիում (տեսանյութ)

tert.am-ը գրում է, որ ՀՀ Զինված ուժերի Պատվո պահակախումբն ու նվագախումբը ելույթով են հանդես եկել Աբու Դաբիում:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանը փետրվարի 16-17-ին մասնակցում էր Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։