«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները ջրադուլ և հացադուլ են հայտարարել

armtimes.com-ի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ փետրվարի 14-ին այց է իրականացվել Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ հայտարարած 5 անձի հետ։

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել նաև ցմահ դատապարտյալներ Արմեն Տեր-Սահակյանի և Արամ Խաչիկյանի հետ, ովքեր անժամկետ հացադուլ են հայտարարել փետրվարի 12-ից: Նրանք դժգոհել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտից, բարձրացրել են Արդարադատության նախարարության իրավասության շրջանակում գտնվող հարցեր։ Նրանք առողջական վիճակի հետ կապված գանգատներ չեն հայտնել, գտնվել են բժշկական հսկողության ներքո. չափվել են արյան զարկերակային ճնշումը և սրտի զարկերը: Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ հացադուլի ընթացքում Արամ Խաչատրյանի մոտ արյան զարկերակային ճնշումը ցածր է:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: