Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր`«Երկրի հակառակ կողմը»-ը գրքի քննարկմանը

armtimes.com-ը գրում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Երեւանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը եւ «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը:

Հանդիպման բանախոսները՝ գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը եւ Հայկ Համբարձումյանը, լրագրող, բանաստեղծ Մհեր Արշակյանը եւ արձակագիր Գրիգը, ինչպես նաեւ գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, ներկայացրել են իրենց վերլուծությունը գրքի բովանդակության, դրանում արծարծված հարցերի, գրքի կառուցվածքի, այլ հեղինակների ազդեցության, ինչպես նաեւ դրա գեղարվեստական, գրականագիտական եւ քաղաքական նշանակության մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բանախոսներին գնահատականների համար՝ դրանք որակելով փոխլրացնող եւ իր խոսքում անրադարձել գրքի ստեղծման պատմությանը, դրա շարժառիթներին. 

«Այսօր որոշել եմ գրքի ստեղծման ամբողջ համատեքստը բացել եւ նրա հետագա ճակատագիրը: Երբ ես ընդհատակում հայտնվեցի մի տեղում, երբ արդեն մշտական կապ ունեի արտաքին աշխարհի հետ, այսինքն՝ Հակոբ Սիմիդյանը ամեն օր գնում-գալիս էր եւ ասում էր, թե ինչ կատարվում, ինչ են խոսում մարդիկ, այդ ժամանակ շատ հաճախ ստանում էի տեղեկատվություն, որ մարդիկ խոսում են այս կամ այն դեսպանատանն է թաքնված, բայց ամենամեծ կարծիքն այն է, որ Դուբայում են տեսել, Աթենքում եւ այլն:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում: