9 տարածված «միֆ», որոնց մարդիկ պետք է դադարեն հավատալ

med.tert.am-ը ներկայացնում է հասարակության մեջ տարածված 9 «միֆեր», որոնց այլևս չպետք է հավատալ:

Կան բազմաթիվ տարածված «միֆեր» առողջության կամ այս կամ այն մթերքի ու պրոցեդուրայի առողջարարության մասին, որոնց մարդիկ, այնուամենայնիվ, շարունակում են հավատալ: Ձեր ուշադրությանն ենք ներկանացնում մի քանի փաստ, որոնք հերքում են տվյալ «միֆերը»:

Վարդագույն հիմալայյան աղն ավելի օգտակար չէ հասարակ աղից. այն իսկապես կարող է պարունակել մի փոքր ավելի շատ հանքանյութեր, սակայն օրգանիզմի համար դա էական նշանակություն չի ունենա:

Պետք չէ վախենալ լեկտիններից. լեկտինները լոբազգիներում և այլ բույսերում պարունակվող սպիտակուցային միացություններ են, որոնք հայտնաբերվել են նաև կենդանի օրգանիզմների մեծ մասում: Մարդկանց համար դրանց վնասակարության մասին լուրերը խիստ չափազանցված են:

Պրոբիոտիկները չեն բարձրացնում տրամադրությունն ու չեն ամրապնդում իմունային համակարգը.պրոբիոտիկներն օժտված չեն նման հատկություններով, սակայն կարող են շատ օգտակար լինել գրգռված աղիների համախտանիշի դեպքում:

Այսպես կոչված բնական շաքարները ոչ մի բանով չեն տարբերվում հասարակ ռաֆինացված շաքարից.բոլոր քաղցրացուցիչները, այդ թվում նաև ագավայի օշարակը կամ կոկոսյան շաքարը, էներգետիկ արժեքի և սննդարար նյութերի պարունակության տեսանկյունից չեն տարբերվում հասարակ շաքարավազից:

Հակաքրտինքային միջոցները չեն առաջացնում կրծքագեղձի քաղցկեղ. դրանք չեն դառնա քաղցկեղի առաջացման պատճառ, սակայն դրանց ակտիվ բաղադրիչը՝ ալյումինիումը, կարող է վնասել հագուստը:

Հիմնայնացված ջուրը բացարձակապես անօգուտ է. որքան էլ մարդը ցանկանա, միևնույն է չի կարողանա սննդակարգում արված փոփոխությունների միջոցով ազդել օրգանիզմի pH հաշվեկշռի վրա:

Խնձորի քացախը չի բուժում ակնեն ու ստամոքսի այրոցը. չնայած տարածված կարծիքին՝ ստամոքսի այրոցի և մաշկի բշտիկների բուժման այս մեթոդը բացարձակապես անօգուտ է:

Պետք չէ հյութեր խմել օրգանիզմը տոքսիններից մաքրելու համար. օրգանիզմի դետոքսիկացիայի համար մարդն ունի լյարդ և երիկամներ: Լուրջ խնդիրների բացակայության դեպքում այս օրգանները հյութերի օգնության կարիքը չունեն:

Առավել մանրամասն՝ med.tert.am հղմամբ: