«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու դի

Ինչպես հաղորդում է 1in.am-ը, այսօր՝ փետրվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ՝ 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանի դին, ով նշված հիվադանոցում բուժում էր ստանում. նա իրեն ցած է նետել 6-րդ հարկից։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Աղբյուրը՝ 1in.am