Black Star բուրգեր. Տիմատին արագ սննդի կետ կբացի Երևանում

armtimes.com-ը գրում է, որ ռուս հայտնի երգիչ Տիմատին արագ սննդի կետ կբացի Երեւանում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Կամո Թովմասյանը (Կամո բլոգ): Բացումը լինելու է գարնանը:

Մինչեւ այդ՝ վաղը՝ փետրվարի 20-ին, երկրպագուների համար իրականացվելու է ֆան-քվեստ: 9 մասնակիցներ մրցելու են Տիմատիի հետ հանդիպման համար ու Երեւանում Black Star բուրգերներն առաջինն ուտելու հնարավորություն են ստանալու:

Մրցույթի հայտարարության մեջ նշվում է, որ 18-25 տարեկան ոճային աղջիկներն ու տղաները պետք է ուղարկեն իրենց լուսանկարը, որտեղ Black Star ոճով են լուսանկարված: Լուսանկարները պետք է ուղարկել Կամո բլոգի ֆեյսբուքյան կամ ինտագրամյան էջին: 9 մասնակիցների հետ հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին:

Աղբյուրը՝ armtimes.com