Ալիևի առաջին մեսիջը աշխարհին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սպանությունն էր

Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի նկատմամբ կատարված հանցագործությունն Ադրբեջանում իշխանության եկած Իլհամ Ալիևի առաջին մեսիջն էր աշխարհին, թե նա ինչ քաղաքականություն է պատրասվում իրականացնել և ինչ մտադրություններ ունի: 

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:

«Այդ հանցագործությունը վկայում էր այն մասին, որ Իլհամ Ալիևի մտադրությունն էր հայատյացությունը դարձնել Ադրբեջանի պետական քաղաքականությունը: Բոլոր այն գործողությունները, որոնք տեղի ունեցան նշված հանցագործությունից անմիջապես հետո՝ կապված Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի դատավարության, նրան արտահանձնելու հետ, ինչպես նաև մինչ օրս իրականացվող քայլերը ցույց են տալիս, որ Ալիևը հետևողականորեն հենց այդ քաղաքականությունն է իրականացնում»,-ասաց Մարինա Գրիգորյանը:  

Նա ընդգծեց, որ այդ հանցագործությունը կազմակերպվել է պետական մակարդակով և եղել է Իլհամ Ալիևի պետական պատվերը Ռամիլ Սաֆարովին: Դա հաստատվել է հենց առաջին օրերին, երբ Սաֆարովը տվել է իր առաջին ցուցմունքը:

Առավել մանրամասն՝ «Արմենպրես» կայքում: