Հովհաննես Թումանյանի հոգու քարտեզը կամ գիրք նվիրելու օր

1888 թ․ մարտին 19-ամյա Հովհաննեսը Թիֆլիսում նշանվում է Օլգա Մաճկալյանի հետ, որը 17 տարեկան էր։ Օլգա Մաճկալյան-Թումանյանի վկայությամբ՝ նշանվելուց հետո Հովհաննեսն ամեն օր գալիս էր իրենց տուն։ Այդ տարվա Զատկի տոնին նա նշանածին նվիրում է մի զույգ շատ գեղեցիկ, նորաոճ կոշիկներ։ Երկրորդ նվերը, որ երիտասարդ Թումանյանից ստացել է Օլգան, եղել է գիրք։ Ավելի ճիշտ՝ միանգամից երեք գիրք՝ Հոմերոսի «Իլիականը» և «Ոդիսականը», ինչպես նաև Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը․․․ 
Ի դեպ, վերջին լուսանկարում Թումանյանի թիֆլիսյան բնակարանի՝ նշանավոր «Վերնատան» շենքն է, իսկ քարտեզին՝ դրա հասցեն։

Նյութը՝ գրագանագետ Սեյրան Գրիգորյաի ֆեյսբուքյան էջից: