IDEX-2019-ի Հայաստանի ելույթը միջազգային բարձր գնահատականի է արժանացել

Անվախ, կատարյալ, զինվորական նվագախմբի համաշխարհային գերտերություն. այսպես է միջազգային հեղինակավոր «The National»-ը գնահատում Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի ելույթը Աբու Դաբիում անցկացված IDEX-2019 ցուցահանդեսում: «Պարզվում է՝ Հայաստանը համաշխարհային գերտերություն է ռազմական նվագախմբի առումով: Գեներալն անվախ կերպով, անվնաս անցնում էր սրերի միջով, որոնք իդեալական համաչափությամբ շարժվում էին վերևից ներքև»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հրապարակման մեջ: Հոդվածում նշվում է, որ ԱՄԷ-ի ղեկավարությունը տպավորված էր և պատվո պահակախմբի ելույթն ուղեկցվում էր ծափողջույններով:

Առավել մանրամասն՝ armenpress.amկայքում: