Էջմիածնի 5 բնակիչ թունավորվել է շմոլ գազից

tert.am-ը գրում է, որ Փետրվարի 19-ին` ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ «Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վաղարշապատի (Էջմիածնի) 5 բնակիչ:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը՝ ժամը 07.30-ի սահմաններում, տանը` գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:

Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:

Աղբյուրը՝ tert.am