Այս տարի գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան 2018-ին․ Արսեն Թորոսյան

armtimes.com-ը տեղեկացնում է, որ Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը։ Թորոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքն էր խնդրել նման հանդիպում․

«Որ տեսա՝ իրենք չեն կանչում, խնդրեցի, որ հանդիպում լինի՝ հիմնականում պատմելու համար, թե մենք ինչ ենք անում, որպեսզի նույն էջի վրա լինեն կառավարությունն ու Ազգային ժողովը»,-մեկնաբանեց նախարարը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ այս տարի գրեթե բոլոր բժշկական հաստատությունները ստացել են ավելի շատ գումար, քան 2018 թվականին․

«Ընդամենը Երեւանում մի քանի կենտրոն ստացել են քիչ՝ դեռեւս, որովհետեւ գումարների բաշխումը կատարվել է սկզբունքով, թե իրենք ինչքան ծառայություն են մատուցել անցյալ տարի՝ նաեւ վճարովի։ Աստղիկ, Էրեբունի, Արաբկիրի բ/կ-ներում բյուջեն աճել է, նույնիսկ Հանրապետական հիվանդանոցում է աճել՝ զարմանալիորեն, բոլորի մոտ եղել է բյուջեի աճ եւ էդ աճերը վերանայվելու են նաեւ տարվա ընթացքում, հնարավոր է լինեն իջեցումներ եւ բարձրացումներ տարբեր բժշկական հիմնարկներում»։

Առողջապահության նախարարն ասաց, որ բժշկական հիմնարկներում կան ծառայություններ, որոնք ստաբիլ են մնում՝ անկախ կատարված ծառայությունից, բայց օրինակ ծննդօգնությունը ուղղակիրորեն կապված է ծնունդների թվից, դրա համար բարձրացումներն ու իջեցումները շարունակական են լինելու, եւ արտառոց բան չկա․

Շարունակությունը՝ armtimes.com կայքում: