Փրկարարները Նոր Հաճնի կամրջի տակից դուրս են բերել 25-ամյա տղամարդու դի

1in.am-ը, հղում անելով «911» ծառայությանը, գրում է որ
փետրվարի 20-ին`ժամը 23:54-ին, վերջինիս ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ կա տղամարդու դի. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ձորից (մոտ 200 մ) դուրս են բերել Զ. Ս.-ի (ծնված 1994 թ.) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Աղբյուրը՝ 1in.am