Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց. մոտենում են Արցախի նախագահական ընտրությունները․

armtimes.com-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից։ Նա սկսում է կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել: Այս մասին Հարությունյանը տեղեկացրել է Facebook-ի իր պաշտոնական էջի միջոցով։

Արցախի նախագահ Բակո Սահակյանն արդեն ստորագրել է Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Իմ դիմումի համաձայն՝ ես այսօրվանից թողնում եմ Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը և սկսում եմ կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել:

Ամեն տեսակ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ ընդգծել, որ իմ որոշումը պայմանավորված չէ Հանրապետության նախագահի հետ որևէ տարաձայնությամբ կամ խնդրով: Ավելին, ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Նախագահ Սահակյանին, որը 2007թ.-ից հնարավորություն ընձեռեց ավելի քան 11 տարի ծառայելու մեր երկրին ու ժողովրդին:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում: