Հայտնի են Չեմպիոնների լիգայում խփված շաբաթվա լավագույն գոլի թեկնածուները

Ինչպես գրում է tert.am-ը, Կայացել են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է այն գոլերը, որոնք հավակնում են շաբաթվա լավագույն գոլի մրցանակին:

Լավագույնների ցանկում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի՝ «Շալկե-04»-ի դեմ խաղում (3-2) խփած գոլը, «Ռոմայից» Նիկոլո Ձանոլոյի դիպուկ հարվածը «Պորտուի» հետ խաղում (2-1), «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ «Այաքսի» դարպասն ուղարկած գոլը (2-1) և «Տոտենհեմից» Սոն Հին Մինի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3-0) խփած գոլը: