«ԻՄ ՔԱՅԼ»-Ի ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԼԱՊՏՈՊՆԵՐՈՎ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Ինչպես hraparak.am-ն է գրում , Աննա Հակոբյանն այսօր «Իմ քայլ»-ի ասուլիսին հայտնեց, որ նոյեմբերից մինչև օրս 859 գործուղումների վրա ծախսվել է 832 հազար, մոտ 97 մլն հավաքագրվել է, որպես հարկ վճարվել է 3 մլն։ 

«Այս պահին տարածք չունենք, այս ընթացքում գույք ձեռք չենք բերել, աշխատում ենք սեփական լապտոպներով։ Նվիրատվությունների ընդհանուր քանակը եղել է 114 մլն։ 850 մլն ծախսել են աշխատավարձերի, գործուղումների և այլ ծախսերի համար»,- ներկայացրեց Աննա Հակոբյանը։

Աղբյուրը՝ hraparak.am