«Միմյանց ճանաչում ենք 4 տարի». «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը՝ ընտրյալի մասին

life.tert.am-ը ներկայացնում է «Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանի համոզմամբ՝ սերը կյանքի շարժիչ ուժն է։ Արենան հաստատում է՝ սիրում է և սիրված է։ Թեև աձնական կյանքի մասին շատ խոսել չի սիրում, հաստատեց Tert.am Life-ի տեղեկությունը, որ ընտրյալ ունի։

«Միայն կասեմ, որ ընկեր ունեմ, բայց նա Հայաստանում չի ապրում: Մենք միմյանց ճանաչում ենք արդեն 4 տարի: Երկար ժամանակ մեր միջև զուտ ընկերական շփում էր, ընդամենը մեկ տարի է, ինչ մեր հարաբերությունները դարձել են սիրային»,– ասաց Արենան ու նկատեց, որ ընկերությունից սիրո վերաճած հարաբերություններն ավելի ամուր են լինում, քանի որ միմյանց բավականին լավ են ճանաչում: Նրա խոսքով, ի սկզբանե իրար ճանաչել ու ընկալել են մարդկային որակների շնորհիվ:

«Հեռվից ենք ճանաչել իրար, ընկերացել, մեր հանդիպումը միայն նախորդ տարվա ամռանը կայացավ Երևանում: Տեսնենք, թե ինչպիսին կլինի ընթացքը: Շատ եմ կարևորում ընտանիք կազմելը, բայց ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել»,-ասաց նա:

Շարունակությունը՝ life.tert.am կայքում: