Մարտի 1-ին երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան. Նիկոլ Փաշինյան

Մարտի 1-ին, ժամը 18.30-ին՝ երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան: Այդ օրը նաեւ ուղերձով կդիմեմ ժողովրդին: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես գիտեք՝ լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին եւ քննարկումների արդյունքում որոշեցինք, այդ օրը նշանավարել քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին: Այս երթը ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների:

Առավել մանրամասն՝ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան  ֆեյսբուքյան էջում: