ԿԳՆ Արայիկ Հարությունյանը մեղադրել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ստախոսության համար

armtimes.com-ը գրում է, որ Կրթության եւ գիտ ության նախարար Արայիկ Հարությունյանը մեղադրել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին ստախոսության համար եւ զարմանք հայտնել, թե ինչու վերջինս խուճապահար Հովհաննես Թումանյանի 150-ամյակի տոնի օրը գիտխորհրդի նիստ է հրավիրում եւ բողոքում իր դեմ ճնշումների մասին: Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախարարի խոսքով, այն խոսկացությունները, թե իբր իշխանությունները խափանում են 100-ամյակի միջոցառումները, պարզապես սուտ են։ «Այն խոսակցությունը, որին նա հղում էր անում, տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ, եթե դրա հետ կապված մտահոգություններ ուներ, պետք է գիտխորհրդին տեղյակ պահեր: Արամ Սիմոնյանը նախ ստում է, որ 100-ամյակի միջոցառումները մենք խափանում ենք, որ 100-ամյակի միջոցառումներ չեն լինելու», — նշել է Հարությունյանը:

Նախարարը նշել է, որ շաբաթներ առաջ նույն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո գնացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: «Վարչապետի հետ քննարկել ենք, որ շատ մեծ շուքով նշելու ենք ԵՊՀ 100-ամյակը: Ես վարչապետից նման հանձնարարական ստացել եմ, իսկ հանձնաժողովը չի ստեղծվել մի պատճառով, որ ես գլխավորում եմ նաեւ Թումանյանի 150-ամյակի եւ Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները եւ զուտ տեխնիկական պատճառներով այդ հանձնաժողովը ստեղծված չի: Այն կստեղծվի հաջորդ շաբաթ», — ասել է նա:

Առվել մանրամասն՝ armtimes.com կայքում: