Բարեգործության անվան տակ հանդես եկող «Զին տաքսին» տեղեկություն չի հայտնում իր գործունեության վերաբերյալ

tert.am-ը գրում է, որ «Զին տաքսի» ընկերությունը գովազդային հրապարակումներ է անում այն մասին, որ  իր գործունեության արդյունքում ստացած եկամտի 80 %-ը ծախսում է բարեգործական նպատակներով, գումարը հատկացնում է բանակին, զինվորներին: Սակայն, ֆեյսբուքյան էջը զինվորների լուսանկարներով հեղեղող «Զին տաքսին»  հրաժարվում է տեղեկություններ հրապարակել իր ստացած եկամտի, իր կողմից նշած՝ բարեգործությանը տրամադրվող գումարի մասին:

Արդեն հայտնել ենք, որ Tert.am-ը նոյեմբերի սկզբից «Զին տաքսիից» տեղեկատվություն է խնդրել տաքսի ծառայության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև իրենց նշած՝ բարեգործության չափի, ապացույցների վերաբերյալ:
 
Tert.am-ը մի քանի անգամ զրուցել է Արսեն Մարգարյանի հետ, ով «Զինվորի քավոր Մարգարյան բարեգործական» հիմնադրամի ղեկավարն է, որին պատկանում է «Զին տաքսին»:

Առավել մանրամասն՝ tert.am— կայքում: