Մեր տարածաշրջանը թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Նիկոլ Փաշինյան

Ինչպես գրում է tert.am-ը, այսօր Կառավարությունում տեղի ունեցած ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիր զարգացումը մեր կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն, իհարկե ,մենք պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների ու արդյունքների հասնել։

Նրա խոսքով՝ այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է և՛ կառուցվածքային փոփոխություններ իրականացնել, և՛ գտնել հնարավորություններ, որպեսզի ֆինանսավորումն էական մեծանա։

«Ըստ էության՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար մեզ պետք է իրականացնել հետևյալը՝ մեր գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և  պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ է անհրաժեշտ ստեղծել։ Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաև ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը  կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի կարողանանք ոլորտում հասնել լուրջ փոփոխությունների»,- ասաց նա։

Այս համատեքստում վարչապետը կարևորում է նաև ՊՆ-ի վերլուծական աշխատանքը՝  ՀՀ ԶՈւ-ի կարիքների հետ կապված, որովհետև կարևոր է, որ առկա միջոցները թիրախավորված օգտագործվեն։

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: