Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է

Armlur.am-ը քիչ առջ տեղեկացրեց, որ Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարում ձյան զանգվածի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացին մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: ՀՀ ԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել հետիոտն: Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմը ֆիքսել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը: 

Առավել մանրամասն՝ armlur.am կայքում: