Կոլումբիական քաղաքը մերժել է 35 միլիարդ դոլարանոց ոսկու հանքը՝ նախընտրություն տալով մաքուր օդին, ջրին և պարզ կյանքին. ՀԲՃ

hetq.am- ը ներկայացնում է մի հրաշալի պատմություն այն մասին, թե ինչպես ուղիղ ժողովրդավարության միջոցով փոքրիկ քաղաքը մերժեց հանքարդյունահանման հսկայածավալ ծրագիրը։

Համաշխարհային բանկը շատ էր ցանկանում Կոլումբիայի Կահամարկա քաղաքում իրականացնել ոսկու արդյունահանման իր ծրագիրը, բայց այս փոքրիկ քաղաքի բնակիչները դեմ քվեարկեցին հսկայածավալ այդ ծրագրին, որը հիմնովին կփոխեր իրենց կյանքը:

Տեղացիներն այս ծրագիրն անվանում էին «Auntie Anglo-Gold» (անգլո-ոսկի մորաքույր), ինչը ոչ միայն հղում է անում այն ազգությանը, որն այս ծրագրից առավելագույն օգուտներն էր ստանալու, այլև, որքան էլ հեգնական թվա, այն ընկերության իրական անվանումն է, որն արդեն իսկ հասցրել է իր հանքարդյունաբերական պրակտիկաներով պատառ-պատառ անել Կոլումբիայի այլ փոքր քաղաքները: AngloGold Ashanti-ն ցուցակագրված է Լոնդոնի ֆոնդային բորսայում:

AngloGold-ը շուրջ տաս տարի շարունակ զավթել էր Կահամարկան՝ պարզապես ակնկալելով, որ կարողանալու է իրագործել իր բազմամիլիարդանոց ծրագիրը, սակայն տեղի բնակիչների շրջանում անցկացված քվեարկությամբ ծրագիրը մերժվեց: Բնակիչներից ընդամենը 76-ն էին կողմ քվեարկել հանքի բացման ծրագրին՝ այն դեպքում, երբ 6100-ից ավել բնակիչ քվեարկել էին դեմ։ Կոլումբիայի մի շարք այլ քաղաքներ և գյուղեր մտադիր են նմանատիպ հանրաքվեներ անել, փորձելով այդ եղանակով արգելափակել հանքարդյունահանման ծրագրերն իրենց տարածքներում:

Կոլումբիայի կառավարությունը նույնպես ջատագովում էր այս ծրագիրը՝ ներկայացնելով այն որպես մարքսիստ ապստամբների դեմ երկարաձիգ պայքարի պատմությունը հաղթահարելու անհրաժեշտ միջոց: Հազարավոր անօրինական հանքեր տասնամյակներ շարունակ ֆինանսավորել են ահաբեկիչների և թմրանյութերի մաքսանենգների գործունեությունը: Կահամարկայում, ինչպես նաև Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի այլ վայրերւմ արդյունահանվող ոսկու գերակշիռ մասը գնում են ԱՄՆ ընկերությունները:

Շարունակությունը՝ hetq.amկայքում: