Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին


Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մեկնարկին նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրի դեսպանին, ում պետության հետ հարաբերությունները գտնվում են չափազանց կարևոր հանգրվանում և հավելել, որ հայ-շվեյցարական կապերի ամրապնդումը, խորացումն ու համագործակցության նոր եզրեր գտնելը Հայաստանի նոր կառավարության օրակարգի մաս են կազմում։ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ հաջողված համագործակցության արդյունքում  Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալությունը գործընկեր կազմակերպությունների հետ 2014 թվականից սկսած մեծ ներդրում է  ունեցել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների և տեղական ինքնակառավարման համակարգի կարողությունների հզորացման  գործում»,- ասել է նախարարը՝ կարևորելով հետագա փոխգործակցության նոր և բազմաշերտ ուղղություններ փնտրելու անհրաժեշտությունը։

Առավել մանրամասն՝ armenpress.am կայքում: