Առողջական խնդիրներ ունեցող զինծառայողը վաղաժամ զորացրվել է՝ ավելի բարդացած խնդիրներով. ՀՔԱՎ

factor.am— ը տեղեկացնում է, որ առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է. տեղեկացնում է ՀՔԱՎ-ը: Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած նրան, որ ըստ բժշկական փաստաթղթերի՝ Արմեն Թադևոսյանի առողջական խնդիրները հրատապ լուծման կարիք ունեին, ըստ հոր հայտնած տվյալների, նրա հետազոտությունները կրել են ձևական բնույթ, և ընդամենը ցուցվել էր պլանային վիրահատություն՝ հրատապ լուծման փոխարեն:

Առավել մանրամասն՝ factor.am կայքում :