Կհարկվեն երգիչ-երգչուհիները, նրանց վարսավիրները, լուսանկարիչները, օպերատորները. /տեսանյութ/

Ինչպես գրում է factor.am լրատվական կայքը, երգիչ-երգչուհիները հայտնվել են Պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում։ Ինչպես ամեն մատուցող, հաշվապահ կամ շինարար, երգիչները ևս այսուհետ կվճարեն հարկեր։ Շոու բիզնեսի այն կարկառունները, որ դեռ եկամուտների հաշվարկ չեն կատարել ու հարկեր չեն վճարել, այսօր հրավիրվել էին Պետական եկամուտների կոմիտե։ Սակայն հայտնի դեմքեր ՊԵԿ-ի միջանցքներում այդպես էլ չերևացին։ Երգիչներ Ռազմիկ Ամյանի ու Մարտին Մկրտչյանի փոխարեն ներկայացել էր պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը։   Սկսելով քննարկումը՝ ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ավանեսյանը բացահայտեց պետության դիրքորոշումը և առաջարկվող ընթացակարգը․ «Սկզբունքն այն է, որ եթե մարդիկ ստանում են եկամուտ, պետք է այդ եկամուտներից վճարեն պետական հարկեր։ Պետական գրանցում ստանալուց հետո նորից կստանան հարկ վճարողների հաշվառման համարները՝ օնլայն պետռեգիստրի կողմից, և իրենք արդեն որպես հաշվառված հարկ վճարողներ, ընտրելով հարկման որևէ ռեժիմ, կիրականացնեն հարկային պարտավորությունները»։ 

Առավել մանրամասն՝ factor.am կայքում: