Անչափահասին բռնաբարելու մեղադրանքով 2 կալանավորներից մեկին կախված գտել. նախարար

tert.am-ը տեղեկացնում է, որ Խորհրդարանում տեղի է ունենում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումը, որին մասնակցում է նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Մինչ քննարկման մեկնարկը հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց նախօրեին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի մասին:

Նախարարը տեղեկացրեց, որ կալանավորներից  մեկին, ով գտնվում էր կարանտինի մեջ, տեղափոխվել էր ՔԿՀ, գտել են կախված վիճակում: Զեյնալյանն ասաց, որ նա  ինքնասպանություն է գործել:

Ըստ Զեյնալյանի՝ ՔԿՀ են տեղափոխվել երկու կալանավորներ, և մինչև հոգեբանները աշխատելիս են եղել նրանցից մեկի հետ, վերադարձել են մյուսի մոտ, գտել են կախված վիճակում: «Երկուսն էլ նույն տիպի արարքի մեջ են մեղադրվելիս եղել: Նրանք մեղադրվում են անչափահաս երեխային բռնաբարելու մեջ, այդպիսի դեպքեր լինում են, իհարկե, ցավալի է, բայց գործը դեռևս նախաքննության փուլում է»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ ինքնասպան եղած մեղադրյալը երկու անգամ պատիժ կրել է տարբեր բնույթի հանցագործությունների համար:

Առավել մանրամասն՝ tert.am կայքում: