Թուրքիայում եկեղեցու պատին հայտնվել են ռասիստական բնույթի հերթական գրառումները


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով Թուրքիայում գործող հայկական «Լույս» ամսագրի բլոգին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բալաթ թաղամասում գտնվող Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու պատին ռասիստական բնույթի գրառումներ են հայտնվել:

Եկեղեցու կառավարող խորհուրդը դեպքի առթիվ հաղորդագրություն է ներկայացրել ոստիկանություն:

Գրառում կատարած անձանց ինքնությունը դեռևս չի պարզվել:

Քրիստոնեական շինությունների և եկեղեցիների պատերին ռասիստական բնույթի գրառումներ Թուրքիայում արվել են տարբեր ժամանակներում:

Աղբյուրը՝ armenpress.am