Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

tert.am-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ռուսական գործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ փետրվարի 25-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական փոխգործակցության զարգացման հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ tert.am