Դաշնության խորհրդի նախագահ Վ․ Մատվիենկոն ընդունել է Արարատ Միրզոյանին

Tert.am-ը գրում է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 25-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Դաշնության խորհրդի նախագահը, ողջունելով Ազգային ժողովի պատվիրակությանը, գոհունակություն է հայտնել, որ ԱԺ նախագահն իր առաջին աշխատանքային այցը կատարում է Ռուսաստանի Դաշնություն, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը: Այս համատեքստում Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ փետրվարի 27-ին Դաշնության խորհրդի լիագումար նիստում ՀՀ Ազգային ժողովի նախագահի սպասվող ելույթը բացառիկ բնույթ ունի:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացներին՝ Դաշնության խորհրդի նախագահը կարեւորել է դրանց բացառապես խաղաղ բնույթը եւ համապատասխանությունը սահմանադրաիրավական կանոնակարգումներին:

Առավել մանրամասն՝ Tert.am կայքում։