Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հերքել է այն լուրերը, թե կառավարությունը պատրաստվում է օրինականացնել թմրանյութերի ազատ վաճառքը, շրջանառությունն ու օգտագործումը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 25-ին Թորոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել… Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ, նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»,- գրել է Թորոսյանը:

Առողջապահության նախարարն անդրադարձել է նաև հանրային վայրերում ծխախոտի օգտագործման սահմանափակումներին:

Առավել մանրամասն՝ Արմենպրես կայքում: