1-ին դասարանցիների առցանց ընդունելությունը նախ կլինի Երևանում, հետո՝ մարզերում

armtimes.com-ի փոխանցմամբ՝ առաջին դասարանցիների ընդունելության առցանց համակարգն ամբողջությամբ պատրաստ է ու կգործարկվի կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) համապատասխան հանձնարարականը լինելուն պես: Համակարգ մուտք գործել հնարավոր կլինի www.toschool.emis.am հասցեով: Առայժմ այն փակ է, եւ բացվող միակ էջում նշվում է, որ «տարվում են աշխատանքներ»:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նախորդ տարվա ամռանը հայտարարել էր, որ արդեն 2019-ից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը կլինի առցանց՝ բոլորի համար կստեղծվեն հավասար հնարավորություններ եւ արտոնյալ դպրոցներ ու ծնողներ չեն լինի: Պարզվում է՝ հետագայում արդեն որոշվել է, որ ոչ միայն առաջին, այլեւ բոլոր դասարաններում երեխաների ընդունելությունը լինելու է վերոնշյալ կայքի միջոցով: Բայց դա՝ մեկ տարի հետո: «Երբ որ փորձարկվի, մյուս տարվանից կգործի հանրապետության բոլոր դպրոցների եւ բոլոր դասարանների համար: Այսինքն՝ երբ օրինակ որեւէ երեխա արտերկրից գա, ցանկանա հաճախել դպրոց, հայտագրումը կարվի էլեկտրոնային տարբերակով»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԳՆ կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում։