Կոտայքի մարզումի Աբովյանի զինկոմիսարիատի դիմաց բախվել են Toyota Corolla-ն և Nissan-ը

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փետրվարի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Կոտայքի զինկոմիսարիատի դիմաց, բախվել են Աբովյանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Սարգսյանի վարած Toyota Corolla մակնիշի50 VX 100 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գրիգորի Բաբաջանյանի վարած Nissan Altima մակնիշի 35 OF 917 համարանիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով ընդունել է իր մեղավորությունը։