Գյումրիի շախմատի դպրոցի տնօրենը 2013-2018 թթ ընթացքում յուրացրել է 8.000.000 դրամ (տեսանյութ)

Ինչպես գրում է tert.am լրատվականը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների փոխգործակցության շնորհիվ, Գյումրիում առանձնապես խոշոր չափերի յուրացման նոր դեպք է բացահայտվել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի շախմատի դպրոցի տնօրենը, չարաշահելով պաշտոնեական դիրքը 2013 թվականի հոկտեմբերից մինչև 2018-ի սեպտեմբեր, տարբեր ժամանակահատվածներում շախմատի դպրոցում աշխատանքի է հրամանագրել 4 քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել աշխատանքի, իսկ նրանց անվամբ դուրս գրված, առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր մոտ 8. 000.000 դրամ կազմող աշխատավարձերի գումարը յուրացվել է:

Առավել մանրամասն՝ tert.am կայքւմ: