Սեդրակ Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացվել. ցանկանում են, որ Վանեցյանը ճնշում չգործադրի

armtimes.com-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով երկու բողոք է ներկայացվել մեկը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, մյուսը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Երկու բողոքներն էլ վերաբերում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից օրեր առաջ տարածած հաղորդագրությանը՝ Սեդրակ Քոչարյանի մեղադրանքի վերաբերյալ: Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Առաջադրված մեղադրանքում Քոչարյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:

ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից հետո պաշտպանական կողմը հայտարարեց կառույցին դատի տալու մասին՝ նշելով, որ իր հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Քոչարյանի անմեղության կանխավարկածը:

Նրա պաշտպան Հայկ Ալումյանի հետ զրույցը ստորեւ.

— Պարոն Ալումյան, առաջին ատյանի դատրանից բողոքով ի՞նչ եք պահանջում:

— Պահանջում ենք՝ ճանաչվի, որ այս գործողություններով (հաղորդագրությունով) խախտվում են Սեդրակ Քոչարյանի իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես անմեղության կանխավարկածը, պարտավորեցվի այդ մարմնին հերքել հաղորդագրության մեջ առկա  տեղեկատվությունը եւ ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից:

— Բողոքը վարույթ ընդուվե՞լ է, ձեզ նման տեղեկություն հայտնի՞ է:

— Դեռ ոչ մի պատասխան դատարանից չեմ ստացել, բայց բողոքը վարույթ չընդունելու որեւէ շանս ես չեմ տեսնում:

— Անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ ձեր հայտարարությունից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սեդրակ Քոչարյանի հետ կապված անմեղության կանխավարկած չի խախտվել, ըստ նրա՝ ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները, որոնք հիմք են տվել հարուցել գործ եւ մեղադրանք առաջադրել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Ոչ, ես պարոն Վանեցյանի գնահատականների հետ համամիտ չեմ, բայց երկու կողմեր ենք, թող դատարանը որոշի՝ մենք ենք ճիշտ, թե՝ պարոն Վանեցյանը: Մենք շատ կուզեինք, որ պարոն Վանեցյանը հերթական անգամ ճնշումներ չգործադրեր դատարանի նկատմամբ, թե չէ մնացած առումներով նորմալ ընթացակարգ է, ինքը մի կարծիքի է, մենք էլ՝ ուրիշ կարծիքի:— Հերթական անգամ ճնշում գործադրել ասելով նկատի ունեք ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցություննե՞րը:

Առավել մանրամասն՝ armtimes.com կայքում։