Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի մի շարք տեղանքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 22:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` դժվարանցանելի:

Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Շիրակի մարզի Արթիկ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում և Վայոց Ձորի մարզի լեռնային հատվածներում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Առավել մանրամասն՝ mes.am կայքում։